Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակային ընտրել է թիմի ավագ, հայտնում է BBC-ն:
Իր ընտրության մասին Էմերին «Արսենալի» ֆուտբոլիստներին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած մարզման ընթացքում: Էմերին դեռևս որոշում չի ընդունել թիմի երկրորդ և երրորդ ավագների վերաբերյալ:
Գրանիտ Ջական «Արսենալում» հանդես է գալիս 2016 թվականից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արսենալի» ֆուտբոլիստները թիմի նոր ավագին ընտրել են փակ քվեարկության միջոցով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում