Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւին մտադիր չէ առաջիկա տարիներին վաճառել Հարի Քեյնին։ Հնարավոր գնորդների մտադրությունները չեզոքացնելու համար անգլիական ակումբի նախագահը անգլիացի հարձակվողի տրանսֆերի համար սահմանել է հսկայական գին՝ 250 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Telegraph-ը։
Քեյնը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պայքարել թիմային տիտղոսների համար, իսկ անհատական մրցանակներն իր համար երկրորդական են։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը», սակայն Քեյնը հեռանալու ցանկություն չի հայտնել։
«Տոտենհեմը» անհաջող է մեկնարկել Անգլիայի առաջնությունում՝ 6 խաղում վաստակելով 8 միավոր։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի
18:04 , 9 նոյեմբերի
17:28 , 9 նոյեմբերի
17:02 , 9 նոյեմբերի
16:03 , 9 նոյեմբերի
15:12 , 9 նոյեմբերի