15:16 26 սեպտեմբերի, 2019Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւին մտադիր չէ առաջիկա տարիներին վաճառել Հարի Քեյնին։ Հնարավոր գնորդների մտադրությունները չեզոքացնելու համար անգլիական ակումբի նախագահը անգլիացի հարձակվողի տրանսֆերի համար սահմանել է հսկայական գին՝ 250 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Telegraph-ը։
Քեյնը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պայքարել թիմային տիտղոսների համար, իսկ անհատական մրցանակներն իր համար երկրորդական են։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը», սակայն Քեյնը հեռանալու ցանկություն չի հայտնել։
«Տոտենհեմը» անհաջող է մեկնարկել Անգլիայի առաջնությունում՝ 6 խաղում վաստակելով 8 միավոր։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.