17:34  ,  22 սեպտեմբերի, 2019

«Սոչին» հաղթեց «Դինամոյին» Ալեքսանդր Կարապետյանի գոլի շնորհիվ

Ռուսաստանցի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» տանը մրցեց «Սոչիի» հետ եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Հյուրերի հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։

«Դինամոն» 10 միավորով 11-րդն տեղում է, «Սոչին» 1 միավոր քիչ ունի եւ 12-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում