13:46  +04,  19 սեպտեմբերի, 2019

Զիդան․ Բոլորս ենք մեղավոր, ՊՍԺ-ն ամեն ինչում գերազանցեց մեզ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից 0։3 հաշվով կրած պարտությունը։

«Ինտենսիվության պակաս կար մեր գործողություններում։ Անհատական պայքարի բազմաթիվ դրվագներում տանուլ տվեցինք, ինչը միշտ ավելի բարդ է դարձնում խնդիրը, երբ պարտվում ես ՊՍԺ-ին։

Ես անհանգստացած եմ, որ մեր թիմը հանդես չեկավ պատշաճ մակարդակի վրա, որը պահանջում է այս մրցաշարը եւ այսպիսի մրցակիցը։

Բոլորս ենք մեղավոր, ՊՍԺ-ն ամեն ինչում գերազանցեց մեզ, հատկապես, ինտենսիվությամբ, ինչն առավել շատ է ինձ նյարդայնացնում։

Գիտեինք, որ ՊՍԺ-ն ճնշում կգործադրի, բայց մենք ոչ մի դրվագում իրապես խաղի մեջ չէինք»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Երկրորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 1-ին կընդունի բելգիական «Բրյուգեին», ՊՍԺ-ն կհյուրընկալվի թուրքական «Գալաթասարային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ