09:11  ,  18 սեպտեմբերի, 2019

Արթուր Ալեքսանյան․ Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Նուրսուլթանում ավարտված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում փոխչեմպիոնի կոչումը եւ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճելուց հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

«Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- գրել է Արթուր Ալեքսանյանն Ինստագրամում:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում