23:55  +04,  16 սեպտեմբերի, 2019

Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ)

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիացի երեխային, որի լուսանկարը «Ռոման» տեղադրել էր Մխիթարյանի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարության մեջ:

13-ամյա երեխան հայտնաբերվել է և բարեհաջող վերադարձվել է իր ընտանիքին:

Մխիթարյանը թվիթերյան իր պաշտոնական էջում անդրադարձել է կորած երեխայի հայտնաբերմանը՝ այն «հրաշալի նորություն» անվանելով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: