Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2019թ. ամառային տրանսֆերային պատուհանի վիճակագրությունը: Հունիսի 1-ից սեպտեմբերի 2-ը տեղի է ունեցել ֆուտբոլիստների 8935 տրանսֆեր, ինչը 4,8 տոկոսով գերազանցում է 2018թ. ամռան տրանսֆերների քանակը:
Գործարքների ընդհանուր գումարը կազմել է 5,79 միլիարդ դոլար, ինչը 9 տոկոսով գերազանցում է 2018-ի ցուցանիշը: Այդ գումարից 4,38 միլիարդը ծախսել են հինգ առաջատար եվրոպական լիգաների ակումբները, 1,41 միլիարդը՝ մյուս առաջնությունների ակումբները:
2019-ի ձմեռային եւամառային տրանսֆերային պատուհանների ընթացքումմ ակումբները ծախսել են 7,31 միլիարդ դոլար:
Ամենաշատ տրանսֆերային գործարքները տեղի են ունեցել Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Միայն Անգլիայում այս ամռանը ակումբները վաճառել են 478 ֆուտբոլիստի, գնել 536-ի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի