22:50  +04,  12 սեպտեմբերի, 2019

Մբապեն չի մասնակցի «Ռեալի» հետ հանդիպմանը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղին, հաղորդում է Le Parisien-ը:

20-ամյա հարձակվողը շարունակում է ապաքինվել Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղում ստացած վնասվածքից և չի հասցնի լիովին վերականգնվել մինչև «Ռեալի» հետ հանդիպումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի վնասվածք ունեցող մյուս հարձակվող Էդինսոն Կավանին ապաքինվել է վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբում:

ՊՍԺ-ն «Ռեալի» հետ կմրցի սեպտեմբերի 18-ին: Հանդիպումը տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենց» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ