21:48  +04,  12 սեպտեմբերի, 2019

Ասպիլիկուետա. Հպարտ եմ, որ կրում եմ «Չելսիի» ավագի թևկապը

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սեզար Ասպիլիկուետան խոսել է թիմի նախկին ավագ Գարի Կեհիլի բացակայության մասին:

«Կեհիլը «Չելսիի» ավագն էր և օգնում էր թիմին նույնիսկ այն ժամանակ, երբ խաղադաշտում չէր: Նրա ներկայությունը շատ բան էր տալիս ինձ:

Նախորդ մրցաշրջանում մի քանի խաղերում եղել եմ «Չելսիի» ավագը, սակայն հիմա, երբ ես պաշտոնապես թիմի ավագն եմ, մեծ պարտավորվածություն եմ զգում: Հպարտ եմ, որ կրում եմ ավագի թևկապը և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգտակար լինեմ ակումբին»,- «Չելսիի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է 30-ամյա պաշտպանը:

Սեզար Ասպիլիկուետան «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից: Ակումբի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է 239 պաշտոնական հանդիպման:

Հիշեցնենք, որ «Չելսիի» նախկին ավագ Գարի Կեհիլն ամռանը պայմանագիր կնքեց «Քրիսթալ Փելասի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ