00:43  +04,  10 սեպտեմբերի, 2019

Բելգիան հաղթեց 4 գնդակի տարբերությամբ, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում տեղի ունեցան 6-րդ տուրի հերթական հանդիպումները: 

Գերմանիայի հավաքականին հաջողվեց Հոլանդիայի հետ խաղում պարտություն կրելուց հետո 2:0 հաշվով առավելության հասնել C խմբի առաջատար Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նկատմամբ: Խմբի մյուս խաղում Հոլանդիան 4 գնդակի տարբերությամբ հաղթանակ տարավ և 9 միավորով երրորդն է խմբի մրցաշարային աղյուսակում, չնայած նրան, որ հոլանդացիները 1 հանդիպում պակաս են անցկացրել, քան 12-ական միավորով առաջին և երկրորդ տեղը զբաղեցնող Հյուսիսային Իռլանդիան և Գերմանիան:

Առավել հետաքրքիր հանդիպումներ տեղի ունեցան I խմբում, որտեղ առաջատար Բելգիան 6-րդ հաղթանակը տոնեց և 18 հնարավորից վաստակեց 18 միավոր: Ռուսաստանը խաղի վերջին րոպեներին Մարիո Ֆերնանդեսի գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակի հասնել, իսկ Կիպրոսը 4 գնդակի առավելությամբ հաղթեց հետնապահ Սան Մարինոյի հավաքականին:

Եվրո-2020, խմբային փուլ, 6-րդ տուր

C խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 0:2 (տեսանյութ)

Մարսել Հալստենբերգ, 48, Սերժ Գնաբրի, 90+2

Էստոնիա - Հոլանդիա՝ 0:4 (տեսանյութ)

Ռայան Բաբել, 17, 47, Մեմֆիս Դեպայ, 76, Ժորժինյո Վեյնալդում, 87

E խումբ

Ադրբեջան - Խորվաթիա՝ 1:1 (տեսանյութ)

Տամկին Հալիզադե, 72 - Լուկա Մոդրիչ, 11 (11մ.)

Հունգարիա - Սլովակիա՝ 1:2

Դոմինիկ Սոբոսլայի, 50 - Ռոբերտ Մակ, 40, Ռոբերտ Բոժենիկ, 56

G խումբ

Սլովենիա - Իսրայել՝ 3:2

Բենյամին Վերբիչ, 43, 90, Ռոման Բեզյակ, 66 - Բիբրաս Նատխո, 50, Էրան Զահավի, 62

Լեհաստան - Ավստրիա՝ 0:0

Լատվիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0:2

Գորան Պանդև, 14, Էնիս Բարդի, 17

I խումբ

Շոտլանդիա - Բելգիա՝ 0:4 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 9, Թոմաս Վերմալեն, 24, Տոբի Ալդերվեյրելդ, 32, Կևին Դե Բրույնե, 82

Սան Մարինո - Կիպրոս՝ 0:4

Յանիս Կուսուլոս, 2, 73, Ֆոտիս Պապուլիս, 38, Կոստակիս Արտիմատաս, 75

Ռուսաստան - Ղազախստան՝ 1:0 (տեսանյութ)

Մարիո Ֆերնանդես, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ