13:43  ,  29 օգոստոսի, 2012

Վոլեյբոլի Ռուսաստանի հավաքականի մարզիչը մահացել է

Վոլեյբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը 44 տարեկանում մահացել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յարմենկոն:

«Դեռ հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն մահվան փաստը կարող եմ հաստատել: Ինձ զանգահարեցին Մոսկվայի «Դինամոյից»: Նրանք այս օրերին հավաք են անցկացնում Խորվաթիայում, այդ իսկ պատճառով մանրամասները դեռ հայտնի չեն»,- Ալեքսանդր Յարմենկոյի խոսքը փոխանցում է Gazeta.ru-ն:

Սերգեյ Օվչիննիկովը կանանց Ռուսաստանի հավաքականը գլխավորում էր 2011 թվականից: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նրա թիմը խմբում զբաղեցրեց առաջին տեղը, սակայն փլեյ-օֆֆի մեկնարկային փուլում պարտվեց Բրազիլիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում