11:43  ,  7 սեպտեմբերի, 2019

Պլատինի. Վերադառնում եմ ֆուտբոլ

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ մոտ ժամանակներում կրկին կսկսի զբաղվել ֆուտբոլով, հայտնում է France football-ը:

«Ես վերադառնում եմ ֆուտբոլ, դա կասկածից վեր է: Իմ դեմ դավադրություն է կազմակերպվել, և այդ դավադրությունը ղեկավարվել է ՖԻՖԱ-ից և Շվեյցարիայի համապատասխան մարմինների կողմից: Ես չեմ մեղադրում Շվեյցարիայի իշխանություններին, ինձ սխալ չհասկանաք: 

Հիմա ես գիրք եմ գրում, որում մանրամասն կներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ 2015 թվականին»,- ասել է Պլատինին:

Հիշեցնենք, որ Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացվել է 2015 թվականի հոկտեմբերին: Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստին մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիոն բնույթի գործարքներում ներգրավված լինելու համար: Պլատինիին արգելվել է զբաղվել սպորտի հետ առնչություն ունեցող որևէ գործունեությամբ մինչև 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English