23:13  ,  5 սեպտեմբերի, 2019

«Երևանի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Երեւանի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Նեբոշյա Պետրովիչի հետ, հայտնում է ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել սերբ մասնագետին ծավալած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա մարզչական կարիերայում:

«Երեւանը» թիմի նոր գլխավոր մարզիչին կներկայացնի առաջիկա օրերին:

59-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում գլխավորել է սերբական «Ռադը», «Մլադենովացը», «Բելգրադը», մակեդոնական «Սիլեկսն» ու «Պոբեդան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում