16:08  +04,  4 սեպտեմբերի, 2019

Աշոտ Վարդապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար

Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար, հայտնում է ՀՇՖ-ի կայքը։

Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։

Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար է եղել նաեւ 2012թ․ Անանդ - Գելֆանդ և 2013թ․  Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի եգիպտացի Էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանը կմրցի ռուսաստանցի Գրիգորի Օպարինի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ։

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ երկրորդ համար, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ