17:29  ,  3 սեպտեմբերի, 2019

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն մեկնել է Բուլղարիա

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: 

Մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների մրցելույթներին տեղում կհետեևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ՀԲՖ փոխնախագահները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում