14:40  +04,  30 օգոստոսի, 2019

Սամվել Կարապետյան․ Վստահ եմ, որ «Արարատ-Արմենիային» դեռ շատ հաջողություններ են սպասում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի» արգելքը չհաղթահարելուց հետո շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին, երկրպագուներին։

«Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար: 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր։

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում»,- Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիան»  11 մետրանոցներով էր պարտվել  Լյուքսեմբուրգի չեմպիոնին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ