21:09  ,  29 օգոստոսի, 2019

ՉԼ․ Ալիսոնը, Վան Դեյկը, Դե Յոնգը, Մեսին ՝ մրցաշրջանի դափնեկիրներ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ընթացքում տեղի ունեցավ նաեւ մրցաշարի անցած մրցաշրջանի դափնեկիրների պարգեւատրությունը։

Լավագույն հարձակվող ճանաչվեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Լավագույն դարպասապահի մրցանակը ստացավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի խաղացող Ալիսոն Բեքերը։

Լավագույնը պաշտպան ճանաչվեց «Լիվերպուլի» հոլանդացի ներկայացուցիչ Վիրջիլ վան Դեյկը, լավագույն կիսապաշտան՝ հոլանդական «Այաքսից» «Բարսելոնա» տեղափոխված հոլանդացի Ֆրենկի դե Յոնգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում