14:33  ,  29 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիայի» երկրպագուները երթ կանցկացնեն Լյուքսեմբուրգում

«Արարատ-Արմենիա» ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբը (FC Ararat-Armenia Fan Club), «Ֆ91 Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից առաջ կազմակերպում է երթ դեպի ստադիոն։ Ակումբը երթին մասնակցելու է հրավիրում Լյուքսեմբուրգում գտնվող բոլոր հայերին։

Երթը մեկնարկելու է ժամը 18:00-ին: Երկրպագուները հավաքվելու են հետևյալ վայրում՝ Place Winston Churchill, 1340, Luxembourg։

«Միասին մենք կարող ենք։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- գրում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» եւ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» միջեւ տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով