11:14  ,  28 օգոստոսի, 2019

Sinquefield Cup. Հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրում (աղյուսակ)

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրում։ Առաջատարը չինացի Դին Լիրենն է, որ 10 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ վերջին տուրում կմրցի ադրբեջնացի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հաղթողի կոչմանը հավակնում են նաեւ 5,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Սերգեյ Կարյակինը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում