Կարծում եմ՝ 28-ամյա տղամարդը պետք է գումար աշխատի: Այսօր ֆորմուլա-1-ը գումար չի բերում Վիտալիին, հայտարարել է Caterham F1 Team-ի ռուս ավտոարշավորդ Վիտալի Պետրովի մենեջեր Օկսանա Կոսաչենկոն:
Ռուսաստանցու մենեջերի խոսքով՝ Պետրովն աշխատավարձ չի ստանում ֆորմուլա-1-ում եւ մտածում է այլ աշխատանք փնտրելու մասին, գրում է rg.ru-ն:
Հիշեցնենք, որ ռուս ավտոարշավորդը նախորդ մրցաշրջանի վերջնամասում կարող էր դուրս մնալ ֆորմուլա-1-ից: Lotus թիմը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը նրա հետ, իսկ նոր առաջարկներ այդ պահին չկային: Վերջին պահին Վիտալին պայմանագիր կնքեց Caterham F1 Team-ի հետ:
Այս մրցաշրջանում Վիտալի Պետրովը միավոր չի վաստակել եւ գտնվում է 20-րդ տեղում: 2011-ին նա Lotus Renault-ի կազմում զբաղերցել էր 10-րդ տեղը, իսկ Ավստրալիայի Մեծ մրցանակում գրանցել էր երրորդ արրդյունքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի