16:49  ,  24 օգոստոսի, 2019

«Լիվերպուլը» կկրնապատկի Վան Դեյկի աշխատավարձը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ, հայտնում է Liverpool Echo-ն:

Նոր պայմանագրով Վան Դեյկի աշխատավարձը կկրնապատկվի: 125 հազար ֆունտ ստերլինգի փոխարեն հոլանդացի պաշտպանը կստանա 250 հազար ֆունտ ստերլինգ:

Վան Դեյկը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին՝ անգլիական «Սաութհեմփթոնից»:

28-ամյա պաշտպանը «Լիվերպուլում» մասնակցել է 54 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով