Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը թվարկել է այն մարզիչներն, որոնք մեծ դեր են խաղացել իր կարիերայում:
«Իմ կարիերայում ամենակարևոր դերն ունեցել է Խոակին Կապարոսը: Նա ինձ հնարավորություն է տվել խաղալ Իսպանիայի առաջնությունում և իրականացնել իմ երազանքը: Երկրորդ ամենակարևոր մարզիչը եղել է Լուիս Արագոնեսը, որն ինձ հրավիրել է Իսպանիայի ազգային հավաքական: Ինչ վերաբերում է վերջին տարիներին, ապա կարծում եմ, որ ամենամեծ դրական ազդեցությունն իմ կարիերայում ունեցել են Անչելոտին ու Զիդանը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Esquire-ն:
Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 2005 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում