Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղից հետո խոսել է իր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի և հանդիպման ընթացքի մասին:
«Գիտեինք, որ «Քյոլնի» հետ հանդիպումը ծանր է լինելու մեզ համար: Առաջին խաղակեսում չկարողացանք ցուցադրել մեր խաղը, այդ պատճառով «Քյոլնը» առավելության հասավ: Ամեն ինչ փոխվեց երկրորդ խաղակեսում, երբ խաղադաշտ դուրս եկան Բրանդտն ու Հակիմը:
Շատ գոհ եմ «Բորուսիայի» ցուցադրած խաղից: Մենք հաղթեցինք համբերության շնորհիվ»,- Ֆավրի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Քյոլնի» նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի