10:36  ,  28 օգոստոսի, 2012

Միշել Տեր-Զաքարյան. Իմ գլխավոր խնդիրը «Նանտին» բարձրագույն խումբ վերադարձնել է

Ոչ մի դեպքում պետք չէ կանգ առնել ձեռք բերածով, հայտարարել է ֆուտբոլի Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Նանտ» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը:

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք «Լե Մանին» (2:0), սակայն ոչ մի դեպքում պետք չէ բավարարվել ձեռք բերածով: Առաջնության մեկնարկից հինգ տուր է անցել, եւ դեռ վաղ է խոսել առաջիկա պլանների մասին: Պարզ է, որ մեր գլխավոր խնդիրը բարձրագույն խումբ վերադառնալն է»,- Միշել Տեր-Զաքարյանի խոսքը փոխանցում է France Football-ը:

5-րդ տուրից հետո «Նանտը» երկրորդ տեղում է, եւ միայն երկու միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնակոյին»:

Հիշեցնենք, որ  «Նանտի» նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը 1996-1997թթ. հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում