10:36 28 օգոստոսի, 2012Ոչ մի դեպքում պետք չէ կանգ առնել ձեռք բերածով, հայտարարել է ֆուտբոլի Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Նանտ» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը:
«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք «Լե Մանին» (2:0), սակայն ոչ մի դեպքում պետք չէ բավարարվել ձեռք բերածով: Առաջնության մեկնարկից հինգ տուր է անցել, եւ դեռ վաղ է խոսել առաջիկա պլանների մասին: Պարզ է, որ մեր գլխավոր խնդիրը բարձրագույն խումբ վերադառնալն է»,- Միշել Տեր-Զաքարյանի խոսքը փոխանցում է France Football-ը:
5-րդ տուրից հետո «Նանտը» երկրորդ տեղում է, եւ միայն երկու միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնակոյին»:
Հիշեցնենք, որ «Նանտի» նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը 1996-1997թթ. հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.