10:12  ,  16 օգոստոսի, 2019

Վալվերդե. Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք գտնվում են իմ տրամադրության տակ: Կարծում եմ, որ մենք շատ լավ կազմ ունենք: Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, իսկ ես այլ թիմերի ֆուտբոլիստների մասին չեմ խոսում»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» օգոստոսի 16-ին Իսպանիայի առաջնության առաջին տուրում կմրցի «Աթլետիկ Բիլբաոյի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում