20:14  ,  15 օգոստոսի, 2019

«Մերսեդեսը» կատակել է Լյուիս Հեմիլթոնի կիսավարտիքի գույնի առիթով (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմը Թվիթերի պաշտոնական էջում կատակել է աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի կիսավարտիքի գույնի առիթով։

«Մերսեդեսի» մրցարշավորդը եղել է նարնջագույն կիսավարտիքով, իսկ նարնջագույնը «Մաքլարենի» բոլիդների գույնն է։ Վերջին օրերին շատ են լուրերը, թե բրիտանացի մրցարշավորդը մտադիր է «Մերսեդեսից» տեղափոխվել «Մաքլարեն»։

«Լյուիսը թեժացնում է խոսակցությունները, թե կարող է միանալ «Մաքլարենին»՝ հագնելով նարնջագույն կիսավարտիք»,- գրառում է արվել «Մերսեդեսի» էջում։

Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոնը 2013-ին է «Մաքլարենից» տեղափոխվել «Մերսեդես»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում