21:44  ,  13 օգոստոսի, 2019

Դիեգո Սիմեոնեի որդին կարիերան կշարունակի Իսպանիայում

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի 21-ամյա որդին կարիերան կշարունակի Իսպանիայում։

Ջանլուկա Սիմեոնեն արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա» ակումբից տեղափոխվել է իսպանական Սեգունդա Բ-ում հանդես եկող «Իբիցա», հաղորդում է Marca-ն։

Ջանլուկա Սիմեոնեն արդեն հանդես է եկել Եվրոպայում։ 2018-ին նա խաղացել է իտալական «Ֆրոզինոնեում»։ Դրանից հետո մեկ տարի ներկայացրել է արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում