22:22  ,  10 օգոստոսի, 2019

Քեյնի դուբլը կամային հաղթանակ պարգեւեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ։

Արդեն 9-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո «Տոտենհեմը» միայն վերջնամասում կարողացավ շտկել դրությունը։ Թիմի նորեկ, ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Նդոմելեն վերականգնեց հավասարությունը, իսկ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հիմնական ժամանակի վերջին չորս րոպեներին դարձավ դուբլի հեղինակ՝ 3։1։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Տոտենհեմ» - «Աստոն Վիլա»՝ 3։1 (տեսանյութ)

Տանգայ Նդոմբելե, 73, Հարի Քեյն, 86, 90 - Ջոն Մաքգին, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով