17:22  ,  10 օգոստոսի, 2019

«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5. չեմպիոնի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Վեսթ Հեմին»: Խոսեպ Գվարդիոլայի թիմը դժվարությունների չհանդիպեց և խոշոր հաշվով հաղթանակի հասավ արտագնա խաղում:

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին Կայլ Ուոլքերի փոխանցումից հետո բացեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը: 51-րդ րոպեին դե Բրույնեի փոխանցումից հետո «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլը խփեց անգլիացի Ռահիմ Ստերլինգը, որը 75-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: Փոխարինման դուրս եկած Սերխիո Ագուերոն 86-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց իր թիմի չորրորդ գոլը: Ավելացված ժամանակում Ռահիմ Ստերլինգը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 25, Ռահիմ Ստերլինգ, 51, 75, 90+3, Սերխիո Ագուերո, 86 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով