00:57  ,  10 օգոստոսի, 2019

Պրեմյեր լիգա․ «Լիվերպուլը» ոչ մի շանս չտվեց «Նորվիչին»

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ ընդունեց Պրեմյեր լիգայի նորեկ «Նորվիչին» եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Արդեն առաջին խաղակեսում «Լիվերպուլը» հաղթում էր 4։0 հաշվով։ Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլը խփեց հյուրերի շոտլանդացի պաշտպան Գրանտ Հենլին՝ գրավելով սեփական դարպասը։

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը եւ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին մեծացրին լիվերպուլյան թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում «Նորվիչը» կրճատեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Լիվերպուլ» - «Նորվիչ»՝ 4։1 (տեսանյութ)

Գրանտ Հենլի, 7, ինքնագոլ, Մոհամեդ Սալահ, 19, Վիրջիլ վան Դեյկ, 28, Դիվոկ Օրիգի, 42 –Տեեմու Պուկի, 64

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում