16:24  ,  9 օգոստոսի, 2019

Մեսիի գոլը լավագույնն է Չեմպիոնների լիգայում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին:

Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ «Լիվերպուլին» տուգանայինից խփած գոլը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Լիվերպուլի» հետ դիմակայությունում պարտվեց 3:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում