13:16  ,  9 օգոստոսի, 2019

Նեյմարը զրուցել է Մեսիի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի վերադառնա կատալոնական «Բարսելոնա»:

Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ Նեյմարը զանգահարել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին և խնդրել, որ արգենտինացին զրուցի ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ: Նեյմարը կարծում է, որ Մեսիի միջնորդության դեպքում «Բարսելոնան» կհամաձայնի ՊՍԺ-ի առաջարկած պայմաններին:

Նեյմարը հայտնել է Մեսիին, որ ցանկանում է հանդես գալ միայն «Բարսելոնայի» կազմում, սակայն եթե կատալոնական ակումբը լուրջ քայլեր չձեռնարկի իր տրանսֆերը գնելու ուղղությամբ, ստիպված կլինի ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել է Նեյմարին մի փոքր էլ սպասել և ոչ մի դեպքում չքննարկել «Ռեալի» կատարած առաջարկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում