11:13  ,  9 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» խնդրել է Նեյմարին չքննարկել «Ռեալի» առաջարկը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» շարունակում է ակտիվ բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ թիմի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության շուրջ:

«Բարսելոնան» պատրաստում է նոր առաջարկ, որով թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին կընդգրկի Նեյմարի տեղափոխության գործարքում: 

Sport.es-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը խնդրել է Նեյմարին սպասել և ոչ մի դեպքում չքննարկել Մադրիդի «Ռեալի» կատարած ոչ մի առաջարկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ցանկություն է հայտնել ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը: Զինեդին Զիդանի թիմը բրազիլացի հարձակվողի համար պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո և գործարքում ընդգրկել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս