22:25  ,  7 օգոստոսի, 2019

ՉԼ․ «Ալաշկերտի» կանանց թիմը պարտվեց «Տվենտեին»՝ 0։8

Ֆուտբոլի կանանց եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլի առաջին տուրում Երեւանի «Ալաշկերտը» Հոլանդիայում մրեց «Տվենտեի» հետ եւ պարտություն կրեց 0։8 հաշվով։

Հոլանդական թիմը հինգ գոլ խփեց առաջին խաղակեսում, դրանցից մեկն ինքնագոլ էր, եւս երեք անգամ «Ալաշկերտի» դարպասը գրավեց ընդմիջումից հետո։

Նշենք, որ չորս օր առաջ տեղի ունեցած ընկերական խաղում «Տվենտեն» 11։0 հաշվով հաղթել էր գերմանական «Բոխումին»։

«Ալաշկերտը» օգոստոսի 10-ին կմրցի լեհական «Գոռնիկի», օգոստոսի 13-ին՝ թուրքական «Բեշիկթաշի» հետ։ Այս երկու թիմերն առաջին տուրում խաղացին ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում