Անգլիական «Վուլվերհեմփթոնը» հինգ տարվա պայմանագիր է կնքել Ադրբեջանի հավաքականի հարձակվող Ռենատ Դադաշովի հետ, որն անցած մրցաշրջանն անցկացրեց պորտուգալական «Էշտորիլում»։
20-ամյա ֆուտբոլիստը եւս մեկ մրցաշրջան կխաղա Պորտուգալիայում։ «Վուլվերհեմփթոնը» Դադաշովին վարձակալությամբ տրամադրել է «Պասուշ դե Ֆերեյրային»։
Գերմանիայում ծնված Դադաշովը եղել է այդ երկրի մինչեւ 17 տարեկանների հավաքականի անդամ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում