16:10  ,  6 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» նախագահը ժպիտով է պատասխանել Նեյմարի մասին հարցին

Օգոստոսի 4-ին «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած «Բարսելոնա» - «Արսենալ» ընկերական հանդիպման ժամանակ կատալոնական ակումբի երկրպագուներից մեկին հաջողվել է հարց ուղղել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

«Իսկ Նեյմարը, Նեյմարը, ե՞րբ է գալու Նեյմարը»,- հարցրել է երկրպագուն, որին ի պատասխան Բարտոմեուն ժպտացել է:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել է «Արսենալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում