20:17  ,  5 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» առանց Մեսիի մեկնել է ԱՄՆ (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» օգոստոսի 5-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ կատալոնական ակումբն անցկացնելու է նախամրցաշրջանային վերջին 2 ընկերական հանդիպումները:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Էռնեստո Վալվերդեի տրամադրության տակ կլինեն թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ առաջատար Լիոնել Մեսիի, որը վնասվածք է ստացել թիմի մարզման ընթացքում:

«Բարսելոնան» ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին և 11-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի իտալական «Նապոլիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում