00:47  ,  4 օգոստոսի, 2019

ԵԱ․ Հայաստանի Մ-18 թիմը եզրափակիչում է

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ տանելով երրորդ հաղթանակը։

Կիսաեզրափակիչում հայ բասկետբոլիստուհիները 71։61 հաշվով հաղթել են Անդորրայի հավաքականին։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Մերի Մարգարյանը։ Նա վաստակել է 17 միավոր:

Օգոստոսի 4-ին նախատեսված եզրափակիչում Հայաստանի թիմը չեմպիոնի կոչման համար կպայքարի Մալթայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում