19:01  ,  1 օգոստոսի, 2019

ԵԱ․ Հայաստան - Վրաստան՝ 74։55

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում տարավ երկրորդ հաղթանակը։ Հայաստանի թիմը 74։55 հաշվով պարտության մատնեց վրացիներին։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 63։33 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի բասկետբոլիստուհիներին։

Օգոստոսի 3-ին կայանալիք կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը կմրցի A խմբի երկրորդ տեղը գրաված թիմի հետ։ A խմբում ընդգրկված են Մալթայի, Անդորրայի, Մոնակոյի եւ Մոլդովայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում