11:13  ,  1 օգոստոսի, 2019

«Բավարիան» առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն կարող է մարզական կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»:

Bild-ի հաղորդմամբ՝ գերմանական ակումբն առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «Մանչեսթեր Սիթիին», նաև անձնական պայմանագիր է առաջարկել 23-ամյա կիսապաշտպանին:

«Բավարիան» պատրաստ է Սանեին վճարել շաբաթական 220 հազար եվրո աշխատավարձ: Գործարքի կայացումը մյունխենյան թիմի համար կարող է արժենալ 100 միլիոն եվրո:

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից: Ակումբի կազմում գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է 89 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում