Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգն առաջիկա օրերի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆիորենտինա»:
«Ես շատ երջանիկ եմ: Շնորհակալ եմ «Սասուոլոյին», որի կազմում հաճելի օրեր եմ անցկացրել: Ինձ համար դժվար էր ակումբից հեռանալու որոշում կայացնելը, սակայն վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարում»,- ասել է Բոատենգը:
«Սասուոլոյի» կազմում Բոատենգը հանդես է գալիս 2018 թվականից: Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը գերմանացի կիսապաշտպանը վարձակալությամբ անցկացրել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում