17:10  ,  30 հուլիսի, 2019

Երեւանում Եվրո-2019-ի խաղերին ներկա է եղել 52 հազար հանդիսական

Երեւանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների եզրափակիչ մրցաշարի հանդիպումներին ներկա է եղել 52180 հանդիսական, հայտնում է ՀՖՖ-ն՝ «շնորհակալություն հայտնելով բոլոր երկրպագուներին՝ թիմերին աջակցելու և ֆուտբոլային բացառիկ տոնին մասնակից լինելու համար»։

Եվրո-2019-ի հանդիպումներն անցկացվեցին «Հանրապետական», «Բանանց» ստադիոններում եւ ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտում։

Եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց պորտուգալացիներին։

Հայաստանի Մ-19 հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ խմբում կրելով երեք պարտություն՝ Իսպանիայից (1։4 ), Իտալիայից (0։4) եւ Պորտուգալիայից (0:4)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում