15:09  ,  30 հուլիսի, 2019

ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին վաճառել 180 միլիոն եվրոյով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է 180 միլիոն եվրոյով վաճառել Բրազիլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Նեյմարին, հաղորդում է Sport.es-ը։

Փարիզյան ակումբը չի ցանկանում գործարքում ներառել ֆուտբոլիստների փոխանակություն։

Նեյմարին ձեռք բերելու մտադրություն ունեն կատալոնական «Բարսելոնան» եւ իտալական «Յուվենտուսը», սակայն այս ակումբները 180 միլիոն եվրո միանվագ վճարելու հնարավորություն այս պահին չունեն։

Նրանք պատրաստ են Նեյմարի համար վճարել 100 միլիոն եվրո եւ գործարքում ներառել երկու ֆուտբոլիստների տրանսֆեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ