20:40  ,  29 հուլիսի, 2019

Վերատի. Եթե Նեյմարը ցանկանում է հեռանալ, պետք չէ պահել նրան

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է իր թիմակից Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Վերատին հորդորել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Նեյմարի տրանսֆերը, եթե բրազիլացին, իրոք, ցանկանում է հեռանալ ակումբից:

«Նեյմարի համար ծանր ժամանակներ են: Նախորդ մրցաշրջանում նրան խանգարեցին վնասվածքները, շատ էին նաև անձնական խնդիրները: Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, ապա պետք չէ ստիպողաբար նրան պահել»,- ասել է իտալացի կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ 222 միլիոն եվրոյի դիմաց: 27-ամյա հարձակվողն այժմ ցանկություն ունի վերադառնալ «Բարսելոնա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով