20:10  ,  28 հուլիսի, 2019

Emirates Cup. «Արսենալը» պարտվեց «Լիոնին», Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում

Լոնդոնի «Արսենալը» Emirates Cup ավանդական ընկերական խաղում այս տարի ընդունեց ֆրանսիական «Լիոնին» եւ պարտվեց 1։2 հաշվով։

Հաշիվը բացեցին դաշտի տերերը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 70-րդ րոպեին։

Վերջնամասում հյուրերը խփեցին երկու գոլ խփեցին եւ տարան կամային հաղթանակ։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն։

Emirates Cup

«Արսենալ» - «Լիոն»՝ 1։2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 35 - Մուսա Դեմբելե, 67, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում