Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» տանը խոշոր հաշվով հաղթեց Լվովի «Կարպատներին»՝ 3:0:
Առաջին խաղակեսում Միրչա Լուչեսկուի սաները երեք գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Բրազիլացիներ Դենտինյոյի եւ Լուիս Ադրիանոյի գոլերին հաջորդեց Հենրիխ Մխիթարյանի դիպուկ հարվածը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր 11-րդ գնդակը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեն («Դինամո» Կիեւ) դարձել է 7 գոլի հեղինակ:
«Շախտյորը» 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կարպատներն» ութ միավորով 9-րդ տեղում են:
Ուկրաինայի առաջնություն. 7-րդ տուր
«Շախտյոր» - «Կարպատներ»՝ 3:0
Դենտինյո, 32, Լուիս Ադրիանո, 39, Հենրիխ Մխիթարյան, 41
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի