21:52 26 օգոստոսի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» տանը խոշոր հաշվով հաղթեց Լվովի «Կարպատներին»՝ 3:0:
Առաջին խաղակեսում Միրչա Լուչեսկուի սաները երեք գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Բրազիլացիներ Դենտինյոյի եւ Լուիս Ադրիանոյի գոլերին հաջորդեց Հենրիխ Մխիթարյանի դիպուկ հարվածը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր 11-րդ գնդակը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեն («Դինամո» Կիեւ) դարձել է 7 գոլի հեղինակ:
«Շախտյորը» 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կարպատներն» ութ միավորով 9-րդ տեղում են:
Ուկրաինայի առաջնություն. 7-րդ տուր
«Շախտյոր» - «Կարպատներ»՝ 3:0
Դենտինյո, 32, Լուիս Ադրիանո, 39, Հենրիխ Մխիթարյան, 41
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.