16:31  ,  28 հուլիսի, 2019

Պոլ Պոգբայի եղբայրը տեղափոխվեց Իսպանիա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ավագ եղբայր Մատիա Պոգբան տեղափոխվել է Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մանչեգո Սյուդադ Ռեալ», հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։ Ակումբը ներկայացնում է Մադրիդի հարավ, ոչ հեռու գտնվող Սյուդադ Ռեալ քաղաքը։

Մատիա Պոգբայի նախորդ ակումբը «Տուրն» էր, որը ներկայացնում է Ֆրանսիայի երրորդ լիգան։

Սպասվում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Իսպանիա կտեղափոխվի նաեւ Պոլ Պոգբան՝ պայմանագիր կնքելով Մադրիդի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում